Լրահոս

06.02.2012 15:27


ԱԺ–ում քննարկում են ամառային ժամանակին չանցնելու մասին օրենքը

ԱԺ–ում քննարկում են ամառային ժամանակին չանցնելու մասին օրենքը

Խորհրդարանը քննարկում է «Ժամանակի հաշվարկման կարգի փոփոխության մասին» օրինագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճնաչել 1997թ. ընդունված օրինագծի համապատասխան կետերը։ Վերջինի համաձայն՝ ամեն տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքները հետ են տարվում, իսկ հոկտեմբերի վերջի կիրակի օրը առաջ բերվում՝ անցնելով ամառային և ձմեռային ժամանակի։

–Նախկինում այս օրենքի ընդունումը ժամանակի պահանջ է եղել և այդ մեկ ժամ բնական լույս ունենալը հասարակության կողմից դրական է գնահատվել, ունեցել ենք էլեկտրաէներգիայի խնդիր,–ասել է օրինագծի համահեղինակ, ՀՀԿ–ական Կարինե Աճեմյանը՝ ավելացնելով, որ դրանից հետո շատ բժիշկներ և հոգեբաններ կարծիք են հայտնել, որ ժամային այդ փոփոխությունների պատճառով սրվում են որոշակի հիվանդություններ։

–Եկել ենք եզրակացության, որ բնության և ժամանակի արհեստական փոփոխությունը չկատարենք,–ասել է Կ. Աճեմյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը